Loading...
Լուրեր

WorldDAB Summit 2024, Զագրեբ

14.11.2024
WorldDAB Summit 2024, Զագրեբ

«Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ն․ Ադամյանը և տեղակալ Ս․ Դավթյանը 2024 թվականի նոյեմբերի 14-ին մասնակցել են WorldDAB Summit 2024-ին, որը տեղի է ունեցել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Այս ամենամյա միջոցառումը համախմբել էր ռադիոյի ոլորտի փորձագետներին՝ քննարկելու DAB+ տեխնոլոգիայի վերջին զարգացումները։

Միջոցառման ընթացքում քննարկվել են DAB+ տեխնոլոգիայի համաշխարհային տարածումը, թվային ռադիոյի դերը արտակարգ իրավիճակներում, հեռարձակման ոլորտում կայունության ապահովումը և DAB+ համակարգի ինտեգրումը ժամանակակից ավտոմեքենաներում։ Ամենանշանակալի նորություններից մեկը «Automatic Safety Alert» (ASA) համակարգի ներկայացումն էր, որը հնարավորություն է տալիս արտակարգ ազդանշաններ հաղորդել DAB+ համակարգով՝ առանց բջջային կամ ինտերնետային կապի անհրաժեշտության։

Միջոցառմանը ներկայացվել են նաև DAB+ հաջողված նախաձեռնություններ տարբեր երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Խորվաթիայում, Բելգիայում և Անգլիայում։  Ընթացքում քննարկվել են նաև Գերմանիայում, Շվեյցարիայում և Իսպանիայում թվային ռադիոյի հեռարձակման անցման ծրագրերը, թվային բովանդակության նորարարությունները և ռադիոյի ապագայի զարգացման ռազմավարությունները։

Միջոցառմանը ելույթ են ունեցել ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում՝ WorldDAB-ի նախագահ Ժակլին Բիերհորսթը, ով ներկայացրել է DAB+ տեխնոլոգիայի աճի կարևորագույն ուղղությունները վերջին մեկ տարվա ընթացքում։