Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության նոր համակարգի ներդրման նպատակն է կառույցի արտաքին լուսավորության արդիականացման ապահովումն ու նրա՝ ժամանակակից տեխնիկական, գործառնական պահանջների համապատասխանեցումը:
Շուրջ 15 տարի առաջ ներդրված լուսավորության համակարգը տարիների այլևս չէր ապահովում կայուն և արդյունավետ շահագործում, ինչը դարձավ ծրագրի մեկնարկի հիմնական նախադրյալը։
Նախագծման և նախապատրաստական փուլ
Նախապատրաստական փուլում իրականացվել են հեռուստաաշտարակի լուսավորության արդիականացման անհրաժեշտության և ծրագրի նպատակների հստակեցման աշխատանքներ, սահմանելու համար այն լուծումները, որոնք կարող են ապահովել ժամանակակից տեխնիկական և գործառնական պահանջների կատարումը։
Միաժամանակ ուսումնասիրվել են միջազգային փորձն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ նպատակ ունենալով ձևավորել այնպիսի համակարգ, որը կբավարարի ինչպես տեխնիկական, այնպես էլ գեղարվեստական պահանջները։
Նշված հիմքերի վրա, գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, հայտարարվել է մրցույթ՝ հեռուստաաշտարակի լուսավորության ամբողջական արդիականացման ծրագրի իրականացման համար։
Մրցութային գործընթացը իրականացվել է երկու փուլով։
Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Տերմոպրոտեկտ» ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր։
Իրականացման փուլ
Մրցութային գործընթացի ավարտից և պայմանագրի կնքումից հետո մեկնարկել է հեռուստաաշտարակի լուսավորության արդիականացման ծրագրի իրականացման փուլը։
Այս փուլում իրականացվել են լուսավորության համակարգի տեղադրման, ինտեգրման և կարգաբերման աշխատանքներ՝ ապահովելով դրանց համապատասխանությունը նախապես սահմանված պահանջներին, կառույցի ճարտարապետական առանձնահատկություններին և անվտանգ շահագործման պայմաններին։
Լուսային համակարգի կազմը
Հեռուստաաշտարակի լուսային համակարգը ներառում է՝
Համակարգի բոլոր բաղադրիչները գործում են սինխրոն կերպով և կառավարվում են կենտրոնացված ինտելեկտուալ համակարգի միջոցով՝ ապահովելով լուսային բովանդակության և սցենարների ճշգրիտ կառավարում։
Լուսատուների տեղադրում
Մեդիա լուսատուները տեղադրված են հեռուստաաշտարակի ողջ բարձրությամբ՝
Նման ուղղահայաց դասավորությունը հնարավորություն է տալիս ձևավորել ամբողջական լուսային կոմպոզիցիա կառույցի ողջ բարձրությամբ՝ ապահովելով հեռուստաաշտարակի ճանաչելիությունը մեծ հեռավորություններից և տարբեր դիտման կետերից։
Լուսադիոդային մեդիա էկրան
139,8 մետր բարձրության վրա տեղադրված է լուսադիոդային մեդիա էկրան՝ հատուկ մշակված մեդիա պիքսելներով։
Էկրանի տեխնիկական բնութագրերը՝
Պիքսելների բարձր խտությունը և դրանց խիտ դասավորության շնորհիվ հնարավոր է ցուցադրել բարդ գրաֆիկա, տեքստային տեղեկատվություն, դինամիկ անիմացիաներ և տարբեր մակարդակի մանրամասնությամբ վիզուալ սցենարներ։
Մեդիա էկրանը ամբողջությամբ ինտեգրված է հեռուստաաշտարակի լուսային համակարգի մեջ և հանդիսանում է դրա հիմնական տեսողական շեշտադրումներից մեկը։
Լազերային համակարգ
Հեռուստաաշտարակը համալրված է անհատական նախագծով ստեղծված դինամիկ լազերային համակարգով, որը տեղադրված է երկու տարբեր բարձրության մակարդակներում՝ տարածական լուսային էֆեկտի ձևավորման նպատակով։
Լազերային համակարգի բնութագրերը՝
Այս լազերային լուծումները հանդիսանում են ճարտարապետական և մեդիալուսավորման ոլորտում կիրառվող հզոր տեխնոլոգիաներ՝ հնարավորություն տալով ձևավորել ճշգրիտ կառավարվող ճառագայթներ, ապահովել դինամիկ փոխազդեցություն մեդիա բովանդակության հետ և ստեղծել առանձնահատուկ լուսային կոմպոզիցիաներ քաղաքի երկնքում։
Հեռուստաաշտարակի լուսային համակարգը հանդիսանում է որպես անհատական ինժեներական մեդիա լուծում, որի շրջանակում յուրաքանչյուր տարր՝ առանձին պիքսելից մինչև լազերային ճառագայթ, ինտեգրված է մեկ միասնական ինտելեկտուալ էկոհամակարգի մեջ։
Փորձարկում և ճշգրտում
Իրականացման ավարտից հետո լուսավորության համակարգը անցել է փորձարկման և ճշգրտման փուլ։
Իրականացվել են ֆունկցիոնալ փորձարկումներ, սցենարների ստուգումներ, ինչպես նաև համակարգի սթրես-թեստավորում՝ երկարատև և բարձր բեռնվածության պայմաններում աշխատանքի կայունությունը գնահատելու նպատակով։
Կատարված փորձարկումներն ու ճշգրտումները հաստատել են համակարգի պատրաստվածությունը շահագործման համար։
Վերջնական արդյունք
Իրականացված բազմափուլ աշխատանքների արդյունքում Երևանի հեռուստաաշտարակը ձեռք է բերել որակապես նոր վիզուալ և գործառնական մակարդակ։ Ներդրված լուսային համակարգը վերափոխել է աշտարակի արտաքին ընկալումը՝ այն դարձնելով ժամանակակից մեդիա և քաղաքային խորհրդանիշ։
Նոր համակարգը հնարավորություն է տալիս ստանալ ավելի քան 2000 գունային երանգներ, ձևավորել բազմազան և ճկուն լուսային սցենարներ՝ արձագանքելով պետական, մշակութային և հանրային իրադարձություններին, ինչպես նաև ապահովել դինամիկ և արտահայտիչ տեսողական ներկայություն քաղաքի գիշերային միջավայրում։