Loading...

Պատմություն

Պատմություն

1. 01.01.1957 թվականի Հայկական ԽՍՀ կապի մինիստրության 25.12.1956 թվականի թիվ 97 հրամանով Հայկական հանրապետական ռադիոկենտրոնի կազմում ստեղծվել է Երևանի հեռուստատեսային կենտրոնը (ԵրՀԿ):

2. 03.08.1965 թվականի Երևանի հեռուստատեսային կենտրոնը վերանվանվել է Հայկական հանրապետական հեռուստատեսային կենտրոն (ՀՀՀԿ):

3. 01.09.1975 թվականի Հայկական հանրապետական հեռուստատեսային կենտրոնը վերանվանվել է Հայկական հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն (ՀՀՌՀՀԿ):

4. 01.04.1977 թվականի Հայկական ԽՍՀ կապի մինիստրության 01.04.1977 թվականի թիվ 243 հրամանով Հայկական հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոնը վերանվանվել է Ռադիոհեռարձակման, ռադիոկապի և հեռուստատեսության հանրապետական հանգույց (ՌՌՀՀՀ):

5. 26.01.1982 թվականի Հայկական ԽՍՀ կապի մինիստրության 26.01.1982 թվականի թիվ ՕԿ-10 հրամանով Ռադիոհեռարձակման, ռադիոկապի և հեռուստատեսության հանրապետական հանգույցը վերանվանվել է Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն (ՀՌՀՀԿ):

6. 13.07.1992 թվականի Հայկական ԽՍՀ կառավարության 13.07.1992 թվականի թիվ 399 որոշմամբ Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոնը վերանվանվել է «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն («ՀՌՀՀԿ» ՀՆՊՁ):

7. 20.12.1995 թվականի ՀՀ կառավարության թիվ 113 որոշմամբ «Հայկական հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը վերանվանվել է «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» պետական ձեռնարկություն («ՀՌՀՀԿ» ՊՁ):

8. 31.12.1997 թվականի ՀՀ կառավարության 30.12.1997 թվականի թիվ 613 որոշմամբ «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» պետական ձեռնարկությունը վերանվանվել է «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերություն («ՀՌՀՀԿ» ՊՓԲԸ):

9. 15.04.1998 թվականի ՀՀ կառավարության 15.04.1998 թվականի թիվ 238 որոշմամբ «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանվել է «Հայաստանի  հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերություն («ՀՀՑ» ՓԲԸ):

10. 26.04.2002 թվականի ՀՀ տրանսպորտ ի և կապի նախարարության 26.04.2002 թվականի թիվ 68 հրամանով «Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանվել է «Հայաստանի հեռուստատեսային ցանց» փակ բաժնետիրական ընկերություն («ՀՀՑ» ՓԲԸ):

11. 16.02.2006 թվականի ՀՀ կառավարության 16.02.2006 թվականի թիվ 159-Ն որոշմամբ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերություն («ՀՀՌՑ» ՓԲԸ):