Ի՞նչ է թվային ռադիոն։
Թվային ռադիոն ռադիոհաղորդումների հեռարձակման ժամանակակից ձևաչափ է, որը նախատեսված է բարձր որակով և կայունությամբ ձայնային բովանդակություն մատուցելու համար։ Ի տարբերություն անալոգային (FM/AM) ռադիոյի՝ թվային ռադիոն ապահովում է հստակ և աղմուկից զերծ ձայն, միաժամանակ առաջարկելով տեխնոլոգիական նոր հնարավորություններ։
Թվային ռադիոհեռարձակման ամենատարածված և արդյունավետ ստանդարտներից է DAB+ (Digital Audio Broadcasting Plus) համակարգը, որը ունի մի շարք առավելություններ.
2025 թվականի մայիսի 6-7-ը Երևանում DAB+ թվային ռադիոյի ծրագրի ներդրման ռազմավարությունը ճշգրիտ պատկերացնելու նպատակով տեղի ունեցավ «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն և WorldDAB միջազգային կազմակերպությունը։
Համաժողովին մասնակցում էին ռադիոհեռարձակման ոլորտի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներ։ Հրավիրյալ բանախոսների շարքում էին Լինդսեյ Քորնելը՝ WorldDAB Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC Digital-ի գլխավոր համակարգերի ճարտարապետ, և Վիլյամ Ջեքսոնը՝ WorldDAB կազմակերպության կոմունիկացիաների մենեջեր։
Համաժողի ընթացքում քննարկվեցին Հայաստանում ռադիոհեռարձակման ներկա վիճակը և զարգացման տեսլականը, ինչպես նաև DAB+ տեխնոլոգիայի տեխնիկական հնարավորություններն ու առավելությունները և դրա ներդրման հիմնական փուլերը։
Անդրադարձ կատարվեց սպեկտրի պլանավորման գործընթացին, միջազգային լավագույն փորձի կիրառմանը, ինչպես նաև համապատասխան իրավական և կարգավորող դաշտի ձևավորմանը։
Քննարկվեց նաև «Ավտոմատ Անվտանգության Զգուշացում» (Automatic Safety Alert, ASA) համակարգի կիրառման առավելությունները, DAB+ ընդունիչ սարքավորումների հասանելիության և տարածման ռազմավարությունը։
Համաժողովի անցկացումը կարևորվեց ոլորտում առկա մարտահրավերները վեր հանելու, միջազգային փորձի փոխանակման և համագործակցության խորացման համար։
Աշխատաժողովի արդյունքում նախատեսվում է, որ արտերկրից հրավիրված բանախոսները կներկայացնեն իրենց գրավոր առաջարկությունները և մասնագիտական եզրակացությունները՝ Հայաստանում թվային ռադիոհեռարձակման ներդրման հերթականության, փուլային իրականացման և առաջիկա քայլերի վերաբերյալ։ Այս առաջարկությունները կարևոր ուղեցույց կլինեն՝ թվային ռադիոյի անցման գործընթացը համակարգված ու նպատակային կազմակերպելու համար։
Համեմատական աղյուսակ
Ստորև բերված աղյուսակը համառոտ ներկայացնում է անալոգային FM և թվային DAB+ ռադիոհեռարձակման հիմնական տարբերությունները՝ տեխնիկական և գործառնական հատկանիշների տեսանկյունից։
|
Ցուցանիշ |
Ավանդական FM ռադիո |
Թվային DAB+ ռադիո |
|
Ձայնի որակ |
Անալոգային ազդանշանի դեպքում ձայնը մաքուր չէ և ուղեկցվում է խանգարող աղմուկներով։ |
Թվային կոդավորմամբ՝ բարձր որակ առանց աղմուկի |
|
Հեռարձակվող բովանդակություն |
Յուրաքանչյուր հաճախականությամբ` մեկ ռադիոկայան |
Մինչև 24 ռադիոկայան՝ մեկ անսամբլում (ensemble) |
|
Լրացուցիչ տվյալներ |
Սահմանափակ (RDS՝ մինչև 64 նիշ տեքստ) |
Ընդարձակ (DLS՝ մինչև 128 նիշ տեքստ, պատկերներ և գրաֆիկա) |
|
Սպեկտրի օգտագործում |
Յուրաքանչյուր կայանի համար անհրաժեշտ է առանձին հաճախականություն, ինչը պահանջում է մեծ քանակով ռեսուրսներ |
Բարձր արդյունավետություն․ հարակից տարածքներում հնարավոր է օգտագործել նույն հաճախականությունը |
|
Ծածկույթի գոտի |
Սահմանափակ մեկ հաղորդիչի ճառագայթմամբ, լայն տարածք ծածկելու համար պահանջվում է հաճախականության փոփոխում |
Միասնական ցանց լայն տարածքի համար (SFN)՝ միևնույն հաճախականությամբ, առանց վերահնչյունավորման անհրաժեշտության ճանապարհի ընթացքում |
|
Լսարան և հասանելիություն |
Սահմանափակ ալիքների ընտրանի, ռադիոծածկույթի սահմանափակումներ դժվար հասանելի տարածքներում |
Շատ ավելի լայն ալիքների ընտրանի և ծածկույթ նաև դժվար հասանելի վայրերում |