Վերգետնյա Թվային Հեռուստատեսությունը (ՎԹՀ) հեռուստատեսային նոր տեխնոլոգիա է , որը եկել է փոխարինելու գործող անալոգայինին։ Այն թույլ է տալիս հեռարձակել այնպիսի ձևաչափի տեսաձայնային նյութեր, որը լայնորեն կիռարվում է համակարգչային և համացանցային տեխնոլոգիաներում։ Հայաստանում ՎԹՀ տեսաձայնային ձևաչափը հանրահայտ MPEG-4 ձևաչափն է։ ՎԹՀ տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում բազմաթիվ հեռուստատեսային և ռադիո ծրագրեր, տարաբնույթ տեքստային, պատկերային և ձայնային տեղեկատվական նյութեր հեռարձակել հեռուստատեսային մի կապուղիով (channel ֊ կապուղի, կանալ)։ ՎԹՀ հեռուստահաղորդումները կարող են ունենալ այլընտրանքային կառուցվածք (լեզվական, լուսագրերի կամ պատկերների տարբերակներ) ՝ հեռուստադիտողի նախասիրությանը թողնելով հաղորդման դիտման ձևը (ինտերակտիվություն)։ՎԹՀ տեխնոլոգիայի նորամուծությունն է նաև Ծրագրերի էլեկտրոնային ուղեցույցը (EPG)։
Մեր երկրում ՎԹՀ հեռարձակման ստանդարտը եվրոպական DVB T2֊ն է։
ՎԹՀ առավելություններն են՝
Վերջին տարիներին արտադրված հեռուստացույցերից շատերը ունեն ինտեգրացված թվային ընդունիչներ և նախատեսված են ՎԹՀ ծրագրեր դիտելու համար: Անհրաժեշտ է ստուգել դրանց համապատասխանությունը հատկապես DVB T2 ստանդարտին: Նման հեռուստացույցերի համար բավարար է միայն հեռարձակման կապուղիներին համալարումը:
Վաղ արտադրության անալոգային հեռուստացույցերով ՎԹՀ ծրագրեր դիտելու համար անհրաժեշտ է դրանք համալրել հատուկ ապակոդավորող կցուրդ սարքերով (Set Top Box, կրճատ` STB): Սրանք ևս պետք է բավարարեն DVB T2 ստանդարտին: ՎԹՀ կցուրդ սարքերը արտաքնապես և գործառնությամբ նման են արբանյակային և մալուխային հեռարձակման ապակոդավորող կցուրդներին:
Մինչև 2015թ. հուլիսի 10-ը ՀՀ ողջ տարածքում ավարտված կլինեն Վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման աշխատանքները, և ՎԹՀ ծրագրերը մատչելի կլինեն հանրապետության բոլոր բնակավայրերում: Մեր կողմից Երևան քաղաքում կհեռարձակվի 18, իսկ մարզային բնակավայրերում 9-ը հեռուստածրագիր: Այդուհանդերձ, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի երևանամերձ բնակավայրերից շատերում մատչելի կլինեն Երևանում հեռարձակվող բոլոր 18 ծրագրերը:
Մեր կողմից հեռարձակվող Երևանում 18 և մարզերում 9-ը հեռուստածրագրերը անվճար են և հասանելի են ՀՀ բոլոր քաղաքացիներին: