«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև՝ Ընկերություն) հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդումների սփռման միասնական համակարգի շահագործող կառույց։
ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 362-Ա որոշմամբ Ընկերությանը վերապահվել են Հայաստանի Հանրապետության սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման և շահագործման գործառույթները։
Ընկերությունը գործում է Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո։
2016 թվականից սկսած՝ Հայաստանում ներդրվել է թվային հեռուստատեսություն, որն այսօր լիարժեքորեն գործում է՝ օգտագործելով DVB-T2 ստանդարտը։ Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հեռուստադիտողին ստանալ բարձրորակ պատկեր և ձայն՝ միաժամանակ ունենալով լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային ծրագիր-ուղեցույցը (EPG)։
Մեր առաքությունն է զարգացնել և շահագործել հեռուստառադիոհաղորդումների սփռման տեխնիկական ենթակառուցվածքները, մատուցել վերգետնյա հեռարձակման և հեռահաղորդման ծառայություններ, ինչպես նաև ապահովել գործընկեր կազմակերպությունների տեխնիկական միջոցների տեղակայումն ու սպասարկումը «ՀՀՌՑ»-ի կայաններում։ Մենք նպաստում ենք հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և հեռուստատեսային ու ռադիոհաղորդումների հուսալի, բարձրորակ և շարունակական տեխնիկական ապահովմանը՝ ամրապնդելով պետություն-հասարակություն կապը։
Դառնալ Հայաստանի թվային հեռարձակման առաջատար կազմակերպություն, որը հանրապետության ողջ տարածքում կապահովի որակյալ թվային հեռուստառադիոհաղորդումների լիարժեք ծածկույթ։ Հեռուստաշտարակի և ենթակառուցվածքների ներուժի օգտագործմամբ նպաստել հաղորդակցության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին և հանրային կապերի ամրապնդմանը։