Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն մեդիաֆասադներից մեկը՝ նախատեսված բարձր տեսանելիությամբ գովազդային և վիզուալ բովանդակության ցուցադրման համար։
Բարձրադիր տեղակայման շնորհիվ այն ապահովում է տեսանելիություն Երևանի տարբեր հատվածներից՝ ստեղծելով գովազդային հաղորդագրությունների ներկայացման բացառիկ հարթակ։
Տեխնիկական տվյալներ
Էկրանային վահանակ
360°
Էկրանային վահանակ
~980 մ²
Էկրանների ընդհանուր մակերես
13,482
Պիքսելների քանակ
140 մ
Տեղակայման բարձրություն
Գովազդի ցուցադրման կարգը
Գովազդային նյութերը ցուցադրվում են հեռուստաաշտարակի էկրանային վահանակի վրա՝ նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն։ Ցուցադրման ընթացքում աշտարակի հիմնական լուսավորությունը պահպանվում է չեզոք (սպիտակ) գունային ռեժիմում, իսկ փոփոխության է ենթարկվում միայն էկրանային վահանակի բովանդակությունը։
Գովազդային ցուցադրություններն իրականացվում են ամեն օր՝ մեկժամյա ժամանակահատվածում։
Ներկայիս ցուցադրման ժամերը՝ 22:00 – 23:00
Ծանուցում. Ցուցադրման ժամային միջակայքը կարող է փոփոխվել կամ ընդլայնվել՝ կախված սեզոնային լուսային ռեժիմից և գովազդային պատվերների քանակից։
Փաթեթներ
Ստանդարտ գովազդային փաթեթներ
Հեռուստաաշտարակի էկրանային վահանակի վրա գովազդի տեղաբաշխման արժեքը ձևավորվում է՝ կախված գովազդային հոլովակի տևողությունից և ցուցադրման ժամկետից։
15-օրյա փաթեթ
15 վրկ հոլովակ
Արժեք
1,500,000 ֏
Օրական՝ 40 ցուցադրում
Ընդամենը՝ 600 ցուցադրում
30-օրյա փաթեթ
15 վրկ հոլովակ
Արժեք
2,700,000 ֏
Օրական՝ 40 ցուցադրում
Ընդամենը՝ 1200 ցուցադրում
Ծանուցում. Ալկոհոլային, թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի ցուցադրման պատվերների դեպքում նշված արժեքները ենթակա են վերանայման։
Անհատական մոտեցում
Անհատական գովազդային լուծումներ
Եթե ստանդարտ փաթեթները չեն համապատասխանում Ձեր գաղափարին կամ բրենդային պահանջներին, հնարավոր է պատվիրել նաև անհատական գովազդային լուծումներ։
Այս դեպքում գովազդային բովանդակությունը համադրվում է Երևանի հեռուստաաշտարակի լուսային համակարգի հետ՝ ստեղծելով միասնական տեսողական ներկայացում։ Աշտարակի լուսավորությունը, գունային համադրությունները, անիմացիոն էֆեկտները և մեդիաֆասադի բովանդակությունը մշակվում են՝ համապատասխանեցնելով բրենդի ոճին, հաղորդագրությանը և գովազդային արշավի գաղափարին։
Մեկնարկային արժեք
1,500,000 ֏
Վերջնական արժեքը հաշվարկվում է յուրաքանչյուր պատվերի համար անհատապես։
Գովազդի հաստատման կարգ
Նախքան ցուցադրումը գովազդային նյութերը ենթակա են դիտարկման և հաստատման՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության և «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջների։ «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն իրավունք ունի մերժել այն նյութերի ցուցադրումը, որոնք չեն համապատասխանում նշված պահանջներին։ Ցուցադրումը հնարավոր է միայն նախնական հաստատումից և, անհրաժեշտության դեպքում, Երևանի քաղաքապետարանի կամ այլ իրավասու մարմնի համաձայնությունից հետո։
Պատվերի ձևակերպում
Գովազդային պատվեր իրականացնելու համար անհրաժեշտ է նախապես կապ հաստատել մեզ հետ՝ կայքում ներկայացված կապի միջոցներով։ Խորհրդատվության ընթացքում քննարկվում են պատվերի մանրամասները և ընտրվում ամենահարմար փաթեթը։ Պայմանների համաձայնեցումից հետո ձևակերպվում է պատվերը և մեկնարկում ցուցադրման գործընթացը։
Ցուցադրման պայմաններ
Առանձին դեպքերում, պետական նշանակություն ունեցող միջոցառումների, պաշտոնական արարողությունների, տեխնիկական աշխատանքների կամ այլ օբյեկտիվ հանգամանքների շրջանակում, գովազդային ցուցադրությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել կամ փոփոխվել։ Չիրականացված ցուցադրումների ամբողջ ծավալը պարտադիր փոխհատուցվում է լրացուցիչ ցուցադրումների միջոցով։
Գովազդային ցուցադրությունների ժամային միջակայքը, ցուցադրման պայմանները և գովազդային փաթեթների կիրառման կարգը կարող են փոփոխվել՝ կախված սեզոնային լուսային ռեժիմից, գովազդային պատվերների քանակից, տեխնիկական անհրաժեշտությունից և այլ կազմակերպչական հանգամանքներից։ Նման փոփոխությունները չեն ազդում պատվիրատուի կողմից ձեռք բերված ցուցադրումների ընդհանուր ծավալի վրա։