Ուկրաինայի «Վ. Ն. Շիմանովսկու անվան պողպատե կոնստրուկցիաների ինստիտուտի» մասնագետների կողմից ստացված զեկույցի համաձայն՝ Երևանի հեռուստաաշտարակի տեխնիկական վիճակը համարվել է բավարար և համապատասխանում է շահագործման պահանջներին։
Երևանի հեռուստաաշտարակի հիմքերի և մետաղական կոնստրուկցիաների խորացված տեխնիկական զննումը իրականացվել է 2025 թվականի մայիսի 19-ից 25-ը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի և «Վ. Ն. Շիմանովսկու անվան պողպատե կոնստրուկցիաների ուկրաինական ինստիտուտ» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակում։
Նշենք, որ նմանատիպ տեխնիկական զննումներն իրականացվում են պարբերաբար, մասնավորապես նախորդ ուսումնասիրությունը կատարվել էր 2017 թվականին: