Loading...
Լուրեր

Շարունակվում են Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության նոր համակարգի տեղադրման աշխատանքները

28.07.2025
Շարունակվում են Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության նոր համակարգի տեղադրման աշխատանքները

Շարունակվում են Երևանի Հեռուստաաշտարակի լուսավորության նոր համակարգի նախագծի աշխատանքները:

Նախագծի շրջանակում ընկերության գլխավոր տնօրեն Ն․ Ադամյանը ու տնօրենի տեղակալ Է․ Ջաղացպանյանը այցելել են Երևանի քաղաքապետարան՝ քաղաքապետի տեղակալ Ս․ Գրիգորյանի հետ մանրամասն քննարկելու լուսավորության տեխնիկական լուծումները, նոր համակարգի տեղադրման սխեմանները։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն Երևանի տեսարժան վայրերից մեկում ստեղծել դիտակետ, որտեղից քաղաքացիները և քաղաքի հյուրերը կկարողանան տեսնել և գնահատել Երևանի հեռուստաաշտարակի ամբողջական տեսքն իր երեկոյան լուսավորությամբ։ 

Դիտակետում տեղադրված QR կոդի սկանավորմամբ այցելուները մուտք կգործեն հատուկ հավելված, որի միջոցով հնարավորություն կստանան ընտրել նախապես սահմանված լուսային ֆոնը և գունային գամման։

Դիտակետը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության զարգացմանը, այլև նոր, մշակութային և ժամանցային արժեք ունեցող միջավայրի ձևավորմանը։