«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալներ Էդվարդ Ջաղացպանյանը և Սահակ Դավթյանը սեպտեմբերի 12-14-ը մասնակցել են Ամստերդամում կայացած IBC 2025 միջազգային ցուցահանդեսին։
IBC ցուցահանդեսը համարվում է համաշխարհային առաջատար հարթակ մեդիահաղորդակցության և տեխնոլոգիական նորարարությունների ներկայացման համար, որտեղ միավորվում են տարբեր ոլորտի մասնագետներ, կազմակերպություններ և առաջարկում լուծումներ՝ համադրելով միջազգային փորձը։
Այցելության ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ոլորտի առաջատար ընկերությունների՝ SYES, WorldDAB, SES, GatesAir, ATEME և այլ ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հեռարձակման ոլորտի արդի միտումները, թվային ռադիոյի և հեռուստատեսության նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները։