ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայում՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման առաջադեմ փորձը։
Պատվիրակության կազմում է նաև «ՀՀՌՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը։
Ապրիլի 1-ին «e-Estonia Briefing» կենտրոնում ներկայացվել է Էստոնիայի թվային փոխակերպման փորձը, քննարկվել թվային կառավարման մեխանիզմները։
Պատվիրակությունն այցելել է «Proud Engineers»-ի գրասենյակ, որտեղ ներկայացվել են հետևյալ զեկույցները՝ «Հանրային հատվածի ներգրավումը բարդ բարեփոխումների իրականացման գործընթացում», «Հանրային հատվածի մարտահրավերները․ սխալներից խուսափելու և կայուն քաղաքականություն մշակելու ուղիներ», «Թվային ինքնության և վստահելի ծառայություններ», «Կայուն և փոխգործունակ էլեկտրոնային առողջապահական էկոհամակարգի ձևավորում»։
Հանդիպումները շարունակվելու են՝ Հայաստանի և Էստոնիայի համագործակցության խորացման և նոր համագործակցային ուղղությունների քննարկման նպատակով։