Այսօր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալներ Է․ Ջաղացպանյանը և Ս․Դավթյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դ․Սարուխանյանի և վարչության աշխատակիցների հետ։
Քննարկման նպատակը Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության նոր համակարգի տեխնիկական և անվտանգային բաղադրիչներն են։
Հաշվի առնելով հեռուստաաշտարակի աշխարհագրական դիրքը և բարձրությունը՝ կարևոր է, որ նոր լուսային համակարգը համապատասխանի ոչ միայն գեղագիտական, այլև օդային երթևեկության անվտանգության ստանդարտներին։
Աշտարակի նոր լուսային լուծումները նախատեսվում է կիրառել նաև գիշերային ժամերին, ուստի հատուկ կարևորության է արժանանում տեխնիկական հարցերի այն շրջանակը, որոնք կապված են ինքնաթիռների անվտանգ թռիչքների և վայրէջքների հետ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում շարունակել քննարկումները ծրագրի ամբողջական իրականացումն ապահովելու համար։