Loading...
Լուրեր

Երևանի հեռուստաաշտարակի նոր լուսավորության համակարգը պաշտոնապես գործարկվել է

31.12.2025
Երևանի հեռուստաաշտարակի նոր լուսավորության համակարգը պաշտոնապես գործարկվել է

Դեկտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկեց Երևանի հեռուստաաշտարակի նոր լուսային համակարգը՝ ձևավորելով քաղաքի գիշերային դիմագծի նոր որակ։

Նորարարական լուսային լուծումը հեռուստաաշտարակը վերափոխում է ոչ միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքի, այլև ժամանակակից քաղաքային խորհրդանիշի՝ արձագանքելով քաղաքի ռիթմին, կարևոր իրադարձություններին և տոնական օրերին։ Լուսավորության համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել դինամիկ, թեմատիկ և սցենարային լուսային ծրագրեր՝ ընդգծելով աշտարակի դերը Երևանի քաղաքային միջավայրում։

Ծրագրի իրականացումը միտված է ենթակառուցվածքների արդիականացմանը, նորարական լուծումների ներդրմանը՝ համահունչ ժամանակակից միջազգային փորձին։

Երևանի հեռուստաաշտարակի նոր լուսավորությունը ևս մեկ քայլ է դեպի նոր տեխնոլոգիական փուլ և հաղորդակցության նոր մշակույթ։