Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ 11.11.2025թ.-ի երեկոյան և 12.11.2025թ.-ի լույս գիշերը, Երևանի հեռուստաաշտարակը կգտնվի լուսային համակարգի սթրես-թեստավորման ռեժիմում։
Մինչ հեռուստաաշտարակի վերջնական գեղազարդ լուսավորման մեկնարկը՝ նման փորձարկումները կրելու են պարբերական բնույթ, որի ընթացքում աշտարակի լույսերը կարող են վառվել տարբեր գույներով։