Loading...
Լուրեր

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հեռուստաաշտարակում

01.06.2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հեռուստաաշտարակում

Հունիսի 1-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ում հյուրընկալել ենք մեր աշխատակիցների փոքրիկներին և թոռնիկներին՝ միասին տոնելու այս կարևոր իրադարձությունը:

Օրը լի էր ուրախությամբ, խաղերով, զվարճալի միջոցառումներով և անակնկալներով: Երեխաները վայելեցին հետաքրքիր, զվարճալի և գունավոր պահեր՝ լի սիրով և հոգատարությամբ:

Շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բոլոր փոքրիկներին և նրանց ընտանիքներին: Թող այս օրը հիշվի որպես սիրո և միասնականության տոն։ Շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին և նրանց ծնողներին՝ մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն, երջանիկ օրեր։