Հոկտեմբերի 4-ին Մերիդիան էքսպո կենտրոնում տեղի ունեցավ «ԴիջիԹեք 2024» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Տարվա ամենասպասված տեխնոլոգիական իրադարձությունը մեկ վայրում համախմբել էր ոլորտի առաջատարներին, նորարարություններին և թվային ապագայի կարևոր նախաձեռնություններին։
ՀՀ բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս տարի «ԴիջիԹեք»-ում ներկայացել էր նոր ու տարբերվող ձևաչափով՝ ստեղծելով միասնական տաղավար, որը միավորել էր նախարարության գործընկեր կազմակերպություններին։
Այդ տաղավարում ներկայացված էր նաև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը՝ ներկայացնելով թվային ռադիոյի զարգացման հնարավորությունները։