Մայիսի 7-ին «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» աշխատաժողովի շրջանակում Հայաստան ժամանած WorldDAB կազմակերպության ներկայացուցիչներ Լինդսեյ Քորնելը և Ուիլյամ Ջեքսոնը այցելել են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ։
Հանդիպման ընթացքում «ՀՀՌՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական ենթակառուցվածքները, ինչպես նաև ռադիոհեռարձակման առկա կարողությունները՝ շեշտելով միջազգային համագործակցության կարևորությունը ոլորտի կայուն և արդյունավետ զարգացման գործում։
Իրենց հերթին՝ պատվիրակության անդամները ներկայացրել են հետագա համագործակցության տեսլականը, ինչպես նաև քննարկել թվային հեռարձակման անցման գործընթացում հնարավոր տեխնիկական և ռազմավարական լուծումները՝ հիմք ընդունելով միջազգային փորձը և լավագույն կիրառված մոդելները։