Loading...
Հայտարարություններ

Թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11.11.2025
Թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին՝ ժամը 02։00-ից 08։00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։