Երևանի հեռուստաաշտարակի վրա տեղադրվել են ավիացիոն անվտանգության նշանակություն ունեցող կարմիր լուսային համակարգեր, որոնք ապահովում են դրա տեսանելիությունը գիշերային և սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Այս լուսային համակարգերը նախատեսված են օդանավերի և ուղղաթիռների համար՝ բարձր խոչընդոտի մասին նախազգուշացնելու և թռիչքների ընթացքում հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Լուսային սարքերը տեղադրված են աշտարակի տարբեր հատվածներում՝ ապահովելու համար դրա ամբողջական և հստակ տեսանելիությունը։
Լուսային համակարգերը լիովին համապատասխանում են գործող ավիացիոն նորմերին և ապահովում են անվտանգ և հուսալի շահագործում՝ պահպանելով բարձր անվտանգության չափանիշները։