Loading...
Հայտարարություններ

Հեռուստաաշտարակի պլանային տեխնիկական զննման ընթացքում հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

19.05.2025
Հեռուստաաշտարակի պլանային տեխնիկական զննման ընթացքում հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Վ. Ն. Շիմոնովսկու անվան «Պողպատե կոնստրուկցիաների ուկրաինական գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի» մասնագետների կողմից նախատեսված են Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կառուցվածքների տեխնիկական վիճակի պլանային զննման աշխատանքներ։

Այդ պատճառով՝ 2025 թվականի մայիսի 21-ին, ժամը 06:00-ից մինչև 08:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հեռուստաաշտարակից հեռուստատեսային ալիքների հեռարձակումը, իսկ մայիսի 22-ին և 23-ին, ժամը 15:00-ից մինչև 16:00-ն, կդադարեցվի FM ռադիոալիքների հեռարձակումը։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։