Loading...
Լուրեր

Գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանի այցը Տալլինի հեռուստաաշտարակ

04.04.2025
Գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանի այցը Տալլինի հեռուստաաշտարակ

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը Էստոնիայում աշխատանքային այցի շրջանակում այցելել է Տալլինի հեռուստաաշտարակ՝ երկրի կարևորագույն հենակետերից մեկը։

Այցի ընթացքում գլխավոր տնօրենը ծանոթացել է աշտարակի տեխնիկական ներուժին, թվային հեռուստատեսային հեռարձակման ժամանակակից լուծումներին, թվային ռադիոյի գործարկման փուլերին, ինչպես նաև հաղորդիչ կայանների կառավարման էստոնական փորձին։ Մասնավորապես, ուշադրության արժանի էր բնակչության կողմից թվային ռադիոյի ընկալման, ընդունիչների շուկայի կայացման, ինչպես նաև FM հեռարձակումից դեռևս չհրաժարվելու էստոնական փորձը։

Բացի տեխնիկական բաղադրիչից, անդրադարձ է կատարվել նաև աշտարակի՝ որպես զբոսաշրջային վայրի օգտագործման մոդելին։ Տալլինի հեռուստաաշտարակը ոչ միայն կապի ռազմավարական նշանակություն ունի, այլև կարևոր զբոսաշրջային ուղղություն է՝ իր դիտակետով, ինտերակտիվ ցուցադրություններով և ժամանակակից այցելուների կենտրոնով։

Նարեկ Ադամյանը բարձր է գնահատել էստոնացի գործընկերների հետ հանդիպման հնարավորությունը՝ ընդգծելով նման նախագծերի դերը թե՛ տեխնոլոգիական զարգացման, թե՛ զբոսաշրջության խթանման տեսանկյունից։ Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության նոր հնարավորություններ և փորձի փոխանակման ուղիներ։