Loading...
Հայտարարություններ

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

10.09.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Հարգելի' հայրենակիցներ,

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, 12-ին և 13-ին՝ ժամը 02։00-ից 08։00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ 

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։