Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ 2025թ. մայիսի 27-ից մեկնարկում են Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի ապամոնտաժման աշխատանքները՝ գեղազարդ լուսավորության արդիականացման ծրագրի շրջանակում։
Աշխատանքների ընթացքում աշտարակի լույսերը կարող են մասնակի կամ ամբողջական անջատվել։
Կանխավ հայցում ենք ձեր ներողամտությունը։