«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում գովազդի տեղադրումն ու ցուցադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի սահմանած կարգի պահանջներին համապատասխան։
Գովազդի տեղադրման և բովանդակության նկատմամբ կիրառվող պահանջների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://www.elections.am/Elections/Parliamentary
Ընկերությունն ապահովում է գովազդի տեղադրման հավասար, թափանցիկ և ոչ խտրական պայմաններ՝ ըստ ներկայացված հայտերի հերթականության։
Գովազդի տեղադրման վերաբերյալ հայտերը խնդրում ենք ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ [email protected]