Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ցանց» ՓԲԸ-ն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ, այցելել է Կապանի մանկատուն՝ երեխաների օրը դարձնելով ավելի ուրախ և հիշարժան։
Փոքրիկների համար կազմակերպվել են ժամանցային խաղեր ու միջոցառումներ, որոնք ապահովել են ուրախ տրամադրություն և ջերմ մթնոլորտ։
Նման նախաձեռնությունները կարևոր են երեխաներին ժպիտներ պարգևելու և նրանց առօրյան ավելի գունեղ դարձնելու համար։